Այցելություն Գիտատեխնիկական գրադարան

 

 

Գիտատեխնիկական գրադարան, գործում է «Նորամուծության և ձեռներեցության ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում։ Ունի մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդ։ ԳՏԳ-ն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA) և Էլեկտրոնային գրադարաններից և նոր տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողների ու մշակողների միջազգային ասոցիացիային (ELNIT)։

Գրադարանի առաքելությունն է գիտատեխնիկական և արտոնագրային ռեսուրսների հավաքագրումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը։ Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը կազմում է շուրջ 22 միլիոն օրինակ գրականություն, այդ թվում՝

  • գրքեր – գրքեր, ավանդադրված ձեռագրեր և ատենախոսությունների սեղմագրեր
  • պարբերականներ – ամսագրեր, սեղմագրային հանդեսներ (РЖ), տեղեկատվական, սեղմագրային և վերլուծական տեղեկագրեր ու հավաքածուներ, ՀՀ իրավական դաշտն ընդգրկող պաշտոնական տեղեկագրեր
  • արտոնագրեր – հեղինակային վկայագրեր, գյուտերի և օգտակար մոդելների նկարագրություններ, ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների տեղեկագրեր, սեղմագրային հրատարակություններ
  • արդյունաբերական կատալոգներ – ֆիրմային կատալոգներ, գնացուցակներ
  • նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր (ստանդարտներ) – պետական ստանդարտներ, ճյուղային ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, ստանդարտների վերաբերյալ ամսագրեր և հավաքածուներ
  • տեսաերիզներ
  • ձայներիզներ
  • օպտիկական կրիչներ (CD, DVD)

Գիտատեխնիկական գրադարանն այսօր գտնվում է շատ անմխիթար վիճակում։ Գրապահոցները շատ մեծ են՝ 4 հարկ, յուրաքանչյուրը 2֊ ական հարկերով, իսկ աշխատակիցները քիչ են և չեն կարող ամբողջությամբ հետևել գրապահոցների վիճակին։ Գրադարանն այսօր կանգնած է փակման եզրին, սակայն փակվելու դեպքում որտե՞ղ կտեղափոխվեն այդքան գրքերն ու հնությունները։

 

Design a site like this with WordPress.com
Get started