Կյանքը միշտ պայքար

Երկիրը ամբողջ թե դուրս գա իմ դեմ,

Մեկ է, ես նորից անսասան կմնամ,

Ջրերը ծովի թե փորձեն խեղդել,

Մեկ է, ես նորից լողալ կփորձեմ։

Արևը նույնիսկ եթե կուրացնի,

Ես էլի անմար լույսը կտեսնեմ,

Մութը թե փորձի ճամփաս ավերի,

Մեկ է, ես միշտ ու հավերժ առաջ կընթանամ։

Advertisements

Փորձառության փաթեթի հանձնում

FB_IMG_1558207025102

Այսօր մենք հանձնեցինք փորձառության փաթեթը։ Հանձմանը ներկա էին Տաթև Բլեյանը, Գայանե Թերզյանը, Թամար Ղահրամանյանը, Նոննա Գրիգորյանը, Լուսինե Ալեքսանյանը։

Շատ մտերմիկ և անմիջական միջավայր ստեղծվեց, կաշտկանդվածությունը նահանջեց։ Ես բազում անգամներ եմ հանձնել փորձառության փաթեթ։ Պարզապես պետք է պատրաստված և վստահ ներկայանալ։

Լուսապսակ

This slideshow requires JavaScript.

«Լուսապսակ» գրական, մշակութային, մանկապատանեկան երկշաբաթաթերթ է եղել։ Տպագրվել է 1998֊2018 թ. «Տիգրան Մեծ» հրատարակչությունում և ունեցել է 8 էջ։ Հիմնադիր տնօրեն՝ Ծովինար Տիրատուրյան։ Ֆինանսավորվել է ամբողջությամբ կրթության և գիտության նախարարության կողմից։ Սակայն այս տարի կատարվել է սուբսիդավորում։ Այժմ պետական ֆինանսական աջակցությունը կատարվում է մրցութային կարգով։ Այս տարվանից «Լուսապսակ» թերթը դարձավ ամսագիր և տպագրվում է 1500 օրինակից։ Մասնակցել է պետական մրցույթին և շահել ևս 2 ամսագրի  հրատարակման իրավունք։ Այսօր տպագրվում է՝

«Լուսապսակ»  դպրոցական միջին տարիքի համար նախատեսված ամսագիր։

«Կախարդական բանալի» տարրական դասարանի երեխաների համար ամսագիր

«Ուրախ պարտեզ» նախակրթական և մանկապարտեզի տարիքի երեխաների համար ամսագիր։

Օգտագործում են «ֆոտոշոփ» և «քուարք էքսպրես» ծրագրերը։ «Քուարք» ծրագիրն ունի մեծ հնարավորություններ, այս ծրագրով հեշտ և արագ է կատարվում ամսագրի հավաքումն ու ձևավորումը։

Ամսագիրը պատվիրում է նյութերը, լինում են նաև հեղինակներ, որոնք իրենք են դիմում և առաջարկում իրենց աշխատանքները։ Նյութերը ուսումնասիրվում են, եթե համապատասխանում են ամսագրին, ապա տպագրվում են։ Նախ ստուգվում է,  հեղինակի թույլտվությամբ ուղղվում, այնուհետ ուղարկվում սրբագրման, մաքրագրման և նոր հանձնվում տպագրության։

Ինձ համար շատ մտերմիկ մթնոլորտ էր, չկար կաշկանդվածություն։ Ծովինար Տիրատուրյանը շատ հետաքրքիր անձնավորություն է, ստեղծեց մտերմիկ մթնոլորտ, որտեղ կարելի էր ազատ շփվել։ Ես մեծ բավականություն ստացա նրա հետ շփվելուց և ամսագրին ծանոթանալուց։

Ամերիկյան համալսարան «Փափազյան» գրադարան

This slideshow requires JavaScript.

 

Այսօր մենք հյուրընկալվեցինք Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փափազյան» գրադարանում։ Շատ բարի, համակրելի աշխատակիցներ էին այնտեղ։ Առաջին վայրկյանից գրավեցին մեզ իրենց անմիջական և բարեհամբույր վերաբերմունքով։ Շատ մեծ տպավորություն ստացա տնօրենի համեստ, անմիջական և ժպտերես պահվածքից։ Այնքան ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ և ճանաչել գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանին։

This slideshow requires JavaScript.

Գրադարանի աշխատակիցները մեկը մյուսից բարի էին, սրտաբաց, ժպտերես և անմիջական։ Ինձ մեծ ոգևորություն պարգևեց սպասարկման բաժնի պատասխանատու Հասմիկ Գալստյանը։ Նա այնպիսի մեծ եռանդով մեզ ուղեկցեց և ծանոթացրեց գրադարանի աշխատանքին, որ ես մեծ հիացմունք և հարգանք տածեցի նրա նկատմամբ։

Փափազյան գրադարանը Հայաստանի միակ բաց գրադարանն է։ Գրադարանն ունի 10,000 գրանցված անդամ։ «Փափազյան» գրադարանը հիմնվել է 1991 թ։ Այսօր գրադարանն ունի շուրջ 47000 գիրք և տասնյակ հազարավոր էլեկտրոնային գրքեր։ Փափազյանների ընտանիքի շնորհիվ է գրադարանը սկսել իր գործունեությունը, այդ իսկ պատճառով որպես երախտիք՝ գրադարանն անվանվելել է նրանց պատվին։ Այսօր էլ գրադարանը ստանում է հանգանակություններ։ Գրքերի մեծ քանակություն են նվիրաբերել Ռիչարդ Հովհաննիսյանն ու Վարդան Գրեգորյանը։ Գրադարանն ունի նրանց նվիրված անկյուն։ Գրադարանի ծառայություններն ամբողջությամբ ավտոմատացված են, գրքերն ազատ դրված են դարակներում, որտեղից ցանկացած այցելու կարող է հեշտ և հանգիստ գտնել և վերցնել գրիքը։ Չունեն քարտարաններ։ Ամբողջը ավտոմատացված է։ Այցելուն մոտենում է ընթերցասրահում դրված համակարգչին, ծրագրի միջոցով գտնում գրքի տեղն ու արագ վերցնում իր ուզածն ցանկացածը, այսինքն՝ չկա գրապահոց, որի առկայությունը կարող էր բարդացնել և ավելորդ ժամանակ  խլել ուսանողից։ Համակարգչային ծրագիրը թույլ է տալիս նույնիսկ իմանալ կոնկրետ գրքի գտնվելու վայրը, քանի որ համալսարանի յուրաքանչյուր մասնաճյուղ ունի իր փոքրիկ գրադարանը, և այդ պահին այցելուի փնտրած գիրքը կարող է մասնաճյուղերից մեկում լինել։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս այցելուին հնարավորինս  ժամանակ խնայել՝ գիրքը գտնելու համար։ Ծրագրի օգնությամբ օգտվողները կարող են ցանկացած վայրից նախապես պատվիրել գրիքը, երկարացնել նրա ժամկետը։ Ինձ շատ դուր եկան գրադարանի գունային ֆոնը, պարզ և հանգիստ դասավորությունը։ Գրադարանն ունի շուրջ 120 թաբլեթներ, 30֊ից ավելի համակարգիչներ, որոնցից օգտվում են այցելուները։ Ունեն նաև լաբորատորիա, որտեղ կան ավելի մեծ քանակությամբ համակարգիչներ, քանի որ այստեղ տեղի են ունենում քննարկումներ, ուսուցողական դասախոսություններ։ Գրադարանն ապահովված է նաև առանձնասենյակներով, որը նախապես պատվիրվում է, և այն 90 րոպեից ավել չի թույլատրվում զբաղեցնել, քանի որ պահանջը շատ է։ Այն թույլ է տալիս գրադարանի այցելուին առանձնանալ և լիարժեք լռության մեջ կատարել ցանկացած աշխատանք, գրքի ընթերցումից մինչև համակարգչով աշխատանք։ Գրադարանի բոլոր համակարգիչները միացված են սկանավորման և պատճենահանման սարքերին։ Այցելուն ցանկացած ժամանակ կարող է իր նյութը պատճենել։ Գրադարանն ապահովված է անվտանգության համակարգով, որը թույլ չի տալիս առանց իմացության որևէ գիրք գրադարանից դուրս հանել։

Ես շատ մեծ բավականություն և գործնական գիտելիք ստացա՝ Ամերկյան համալսարանի «Փափազյան» գրադարան այցելելով։

 

«Խնկո Ապեր» մանկական գրադարան

Այսօր մենք հյուրընկալվեցինք Խնկո Ապոր մանկական գրադարանում:

Հիմնադրվել է 1933թ.-ին: 1935թ.-ից կրում է մանկագիր Խնկո Ապոր անունը: 1962թ.-ից, ստանալով հանրապետականի կարգավիճակ,   դարձել է հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական կենտրոնը:

Ես անչափ տպավորված եմ գրադարանի բազմազանությունից։ Մինչ այնտեղ հայտնվելս՝  պատկերացումս այլ էր, մտածում էի, որ այն լինելու է ինչպես մյուս գրադարանները՝ լուռ, անշունչ, անշուք։ Բայց հիացմունքս չեմ կարող արտահայտել գրչի միջոցով։ Ես պարզապես ապշած էի, հիացած, կարծես մի ուրիշ աշխարհ լիներ, իրոք, մանկական, հեքիաթային, աշխույժ, լուսավոր և բազմաշունչ։

 

 

This slideshow requires JavaScript.

Մենք ծանոթացանք գրադարանի մատենագիտության բաժնի աշխատանքներին: Այստեղ կատարում են գրքերի, ամսագրերի և թերթերի մշակումը:
Հյուր եղանք համալրման բաժնում, որտեղ աշխատում են էլեկտրոնային և թղթային տարբերակներով: Եղանք գրապահոցում, որտեղ գրքերը պահվում են և այնտեղից որոշները տեղափոխվում ընթերցասրահներ:
Այնուհետև մեզ հյուրընկալեց ավտոմատացման բաժնի տնօրենը և ծանոթացրեց գրքերի այդ գործընթացին: Նրանք ավտոմատացրել են մոտ 500000 գիրք, գրականություն:

Մեզ կախարդեց հեքիաթների սրահը, ուր տիրում էր հեքիաթային միջավայր, գեղեցիկ բեմական դեկորներ։ Այստեղ նախադպրոցական տարիքից մինչև 4֊րդ դասարանի երեխաների համար կազմակերպվում է միջոցառումներ։ Հեքիաթասաց մորաքույրը նրանց համար հայկական տարազով հեքիաթ է պատմում։ Վերևի հարկում երեխաները ֆիլմեր են դիտում, խաղեր են խաղում։
Մենք եղանք նոտա֊երաժշտական բաժնում, որտեղ զետեղված են երաժշտական գրքեր և գրականություն։ Այստեղից օգտվում են մեծամասամբ երաժշտական հաստատություններ հաճախող երեխաները, ինչու չէ նաև՝ ուսանողներն ու ուսուցիչները։ Այստեղ ևս կազմակերպում են երաժշտական միջոցառումներ. այս սրահի 2֊րդ հարկում է գտնվում ձայնադարանը, ուր կան հին և նոր երաժշտական նվագարկիչներ։ Այստեղ երեխաները պարում են, լսում երաժշտություն, մի խոսքով՝ զարգացնում են երաժշտական ճաշակ։
Խնկո Ապոր գրադարանում կան ընթերցասրահներ տարբեր դասարանի աշակերտների համար։ Այնտեղ կա նաև ղեկավարների սրահ, որտեղից օգտվում են նաև ուսանողներ։ Գրադարանին կից գործում է նկարչական խմբակ, որի  սաների նկարները փակցված են գրադարանի պատերին։Շատ շնորհալի երեխաներ են հաճախում խմբակ։
Գրադարանն ունի սպասարկման սրահ, որը նվիրված է օտար լեզուներին։ Այնտեղ կան շուրջ 60 լեզուներով գրքեր և գրականություն։ Առանձին տեղ է հատկացված չինական և իրանական գրականությանը։ Սրահի պատասխանատուները տիրապետում են տարբեր լեզուների։
Խնկո Ապեր գրադարանը շրջելուց հետո մենք ներկա եղանք հայ գրող Մհեր Իսրաելյանի «Մի շան բախտ, հին հայկական ճանապարհին» գրքի շնորհանդես- քննարկմանը։ Գիրքը գրված է իրական դեպքերի հիման վրա, անդրադարձ է արվել 1990֊ական թթ֊ի հայ իրականությանը և դաժան ու դժվար կյանքին։

Մհեր Վրեժի Իսրայելյան (Ծնվել է 1974թ. հուլիսի 5-ին Երևանում), արձակագիր:

Կրթություն

1991թ.-1996թ. – Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2001թ. – Ջ.Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոն, Գերմանիա
2004-2016թթ.– ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բելգիա) տարբեր պաշտոններ
2016 թ.-ից ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
2011թ. գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից, նույն թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործել սկսել է հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Հրապարակվել է գրական մամուլում` «Գրական թերթ»,  «Գրանիշ»: «Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝  «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում:  ՀՀ գրողների միության անդամ 2016–ից։

Հրատարակած երկեր

  1. «Մինչև մեռնելն ապրել է պետք», վիպակ, Երևան, Անտարես, 2015

“Խնկո Ապեր” մանկական գրադարանի մասին.

Բանահյուսություն

Բանահյուսություն, ժողովրդական ֆոլկլոր (անգլ.folk-lore-ժողովրդական իմաստություն, գիտելիք), այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունը։ Բանահյուսության մեջ ժողովուրդնարտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը (ֆոլկլորը) ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակհեքիաթհանելուկասացվածքառասպելավանդավեպասքավանդությունվիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինանչաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։