Համբարձման կիրակի

Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը մեծ շուքով և շատ գեղեցիկ է տոնում համբարձման տոնը։

96659966

Advertisements

Սուրբ Զատիկ

56837348_128786311608023_3130097283730216995_n

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։

Հայկական ավանդույթում, հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում բոլորը մասնակցում են այս տոնախմբությանը։ Մեծ շուքով , գեղեցիկ պարերով ու երգերով տոնում են “Սուրբ Զատիկը”

 

 

Բարեկենդան

Բարեկենդան

Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։

Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեծությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծեսի փնջում։

Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։

Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։

Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաև ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» և «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։

Տիկնիկներ

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս Տատը և Պաս Պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր գագաթնակետին, տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր Ուտիս տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ Ուտիս տատը, որը Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր։ Իսկ Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։

Հրապարակ էր մտցվում Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Կարինում Ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ, սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

Ակլատիզ, չվանը վիզ 
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

Յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի 7 շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին մեկ փետուր։ Հաճախ փետուրը պոկելն ուղեկցվում էր հատուկ երգերով։

Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին.

Ճիճու, ճիճվարանքը` դուրս,
ցորեն, գարին` ներս։

Այս խոսքերից հետո փետուրը ջարդում էին և մի կողմ նետում։

Ակլատիզը կատարում էր Մեծ Պահքըհսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Լոռեցիների պատկերացմամբ՝ Պաս պապը մեծ շերեփով խփում էր Ուտիս տատի գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի և մսեղեն կերակուրներ է տալիս։ Իսկ Մեծ Պահքից հետո ուրախ և առույգ տատը գալիս էր ու մածնի յուղոտ շերեփով խփում Պաս պապի գլխին ու դուրս անում նրան տանից։

 

Ամանոր, Նոր տարի

Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր: Նոր տարին հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ei-old-new-year